Մատչելիության հղումներ

Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի առավելապես արևելյան շրջաններում, 11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 7-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 11-ին հնարավոր է տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG