Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Աշտարակ-Ապարան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG