Մատչելիության հղումներ

Քեթրին Էշթոնը Իրանի բանակցությունների գծով հատուկ խորհրդական է նշանակվել


Քեթրին Էշթոնը մասնակցում է Իրանի միջուկային ծրագրի բանակցություններին, արխիվ

Քեթրին Էշթոնը մասնակցում է Իրանի միջուկային ծրագրի բանակցություններին, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին որոշում է կայացրել Քեթրին Էշթոնին նշանակել հատուկ խորհրդական՝ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների գծով։

«Բանակցությունների շարունակականության պահանջում է աշխատանքային լիարժեք ծանրաբեռնվածություն։ Քեթրին Էշթոնը նպաստելու է այդ բանակցություններին և պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու գերագույն հանձնակատարին»,- ասվում է ուրբաթ երեկոյան ԵՄ արտաքին քաղաքականության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում.- «ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Հելգա Շմիդն իր թիմի հետ շարունակելու է աջակցել Քեթրին Էշթոնին այդ գործունեության ընթացքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG