Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքներին՝ «ԵՄ-ի պայմանները կատարելու դեպքում»։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր Եվրախորհրդի էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչը, Ռուսաստանը պետք է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից ետ կանչի այդ հարցով բողոքը և պատրաստ լինի կատարելու ԵՄ-ում էներգետիկայի ոլորտում գործող նորմերը։

Ռուսաստանի նախագահը այս շաբաթասկզբին հայտարարել էր «Հարավային հոսք» ծրագրի փակման մասին։ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, Անկարայում ասել էր, որ իր երկիրը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել ծրագրի իրականացումը, փոխարենը կկառուցվի նոր գազատար Սև ծովի միջոցով դեպի Թուրքիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG