Մատչելիության հղումներ

Վարչապետը դիմել է ԿԲ-ին՝ կանխելու սպեկուլացիոն դեպքերը


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Կենտրոնական բանկին՝ որպես ոլորտի կարգավորող մարմնի, որպեսզի վերջինս ուշադիր հետևի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը:

News.am-ի հարցին ի պատասխան վարչապետն ասել է․- «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարևոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մանսակիցները հետևեն սահմանված նորմերին և կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն»:

Աբրահամյանը հավելել է, որ տարադրամի շուկայում սպեկուլացիոն դեպքեր հայտնաբերելիս հարկ է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG