Մատչելիության հղումներ

Սենատը հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանին


Ռոբերտ Սիքյութա, արխիվ
Ռոբերտ Սիքյութա, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Ռոբերտ Սիքյութային որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Սիքյութան ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն էր էներգետիկ գծով:

Սպիտակ տան՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, դիվանագիտական ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Սիքյութան Միացյալ Նահանգների էներգետիկ ոլորտի առանցքային պաշտոնյաներից մեկն է, ով ավելի վաղ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Իրաքում, Աֆղանստանում, ինչպես նաև զարգացրել Միացյալ Նահանգների առևտրային կապերը աշխարհի ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկրներից երկուսի՝ Գերմանիայի և Ճապոնիայի հետ:

Հիշեցնենք՝ Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը վերջին երկու տարիներին ղեկավարում էր Ռիչարդ Մորնինգսթարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG