Մատչելիության հղումներ

Լավրով․ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հեշտ չի լինելու


Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից հետո, Բազել, 5-ը դեկտեմբերի, 2014թ․

Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից հետո, Բազել, 5-ը դեկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ միասին շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և որպես համանախագահ երկիր պատրաստ է աջակցել դրան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ մենք հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին, որ կողմ ենք, որպեսզի խնդիրը լուծվի տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները հարգելով», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

«Այս հակամարտությունը վաղուց սկսված և բարդ հակամարտություն է: Այդ պատճառով դրա լուծումը հեշտ չի լինելու, բայց մենք ցանկանում ենք շարունակել խաղաղ գործընթացը և կողմերի միջև երկխոսություն զարգացնել: Մենք հավատում ենք, որ կողմերը նույնպես կնախաձեռնեն անհրաժեշտ քայլեր հակամարտությունը կարգավորելու համար», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG