Մատչելիության հղումներ

Թուրքիայում ազատազրկված հայազգի գրողի պատժաչափը ավելացվել է


Սևան Նշանյան
Սևան Նշանյան

Թուրքիայում մի շարք գործերով արդեն իսկ ազատազրկման դատապարտված հայազգի գրող, լեզվաբան, լրագրող և գործարար Սևան Նշանյանի նկատմամբ դատարանը ևս մեկ մեղադրական վճիռ է կայացրել՝ դատապարտելով նրան 5 տարի 2 ամիս և 15 օրվա ազատազրկման ու 12 հազար 600 լիրա տուգանքի (մոտ 5 հազար 700 դոլար)՝ երկրի Բնական ու մշակության արժեքների պահպանության օրենսգիրքը խախտելու մեղադրանքով: Այդպիսով, Նշանյանը բանտում կանցկացնի 11 տարի 8 ամիս:

Ավելի վաղ նա ընդհանուր առմամբ 6 տարի 6 ամսվա ազատազրկման էր դատապարտվել՝ պետության կողմից պահպանվող տարածքում տուն կառուցելու, շինարարական նորմերը և վերոհիշյալ օրենսգրքի այլ դրույթներ խախտելու, ինչպես նաև սրբապղծության և մահմեդականների կրոնական զգացմունքները ոտնահարելու մեղադրանքներով:

«Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ Նշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն հայտարարել է, որ չկա նման մեկ այլ դեպք, երբ անձը դատապարտվեր ազատազրկման իր պաշտպանյալին մեղսագրվող հանցանքի համար: Աքչըի խոսքով՝ արդեն կորցրել են Նշանյանի դեմ հարուցված գործերի հաշիվը, և այս դատավճիռը ևս կբողոքարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG