Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Հեյդար Ալիևի պատվին քաղաք են կառուցելու


Հեյդար Ալիևին նվիրված պաստառ Ադրբեջանում
Հեյդար Ալիևին նվիրված պաստառ Ադրբեջանում

Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է երկու նոր քաղաք հիմնել, որոնցից մեկը անվակոչվելու է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր պատվին: Այդ մասին Aktual.az-ին հայտնել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:

«Արդեն բազմիցս հնչել է Ադրբեջանի քաղաքներից մեկը Հեյդար Ալիևի անվամբ կոչելու անհրաժեշտության մասին միտքը: Նախիջևանում արդեն կա փախստականների համար ավան, որին տրվել է Հեյդարաբադ անունը: Այժմ եկել է Հեյդար Ալիևի պատվին նոր քաղաք անվանակոչելու ժամանակը», - Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Նովրուզովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG