Մատչելիության հղումներ

Ղրիմի ֆուտբոլային ակումբները չեն մասնակցի ՈւԵՖԱ-ի մրցաշարերին


Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության հանդիպում, արխիվ
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության հանդիպում, արխիվ

Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան՝ ՈւԵՖԱ-ն արգելել է Ղրիմի ակումբներին հանդես գալ Ռուսաստանի կազմակերպած առաջնություններում։ 2015-ի հունվարի 1-ից որոշմանը չենթարկված թիմերը չեն կարողանա մասնակցել ՈւԵՖԱ-ի կազմակերպած որևէ ֆուտբոլային միջոցառման։ Այս մասին նախնական որոշումն ընդունվել էր օգոստոսին։

ՈւԵՖԱ-ի խորհուրդը հանգել էր այն որոշմանը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական սրված իրավիճակում Ռուսաստանի ֆուտբոլի միության կողմից կազմակերպված ցանկացած հանդիպում ղրիմյան ակումբների մասնակցությամբ անվավեր կհամարվի, մինչև չլինի հակառակ որոշում։

«Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չպետք է կազմակերպի որևէ ֆուտբոլային միջոցառում Ղրիմում առանց ՈւԵՖԱ-ի և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի համաձայնության», - իր հաղորդագրությունում նշում է ՈւԵՖԱ-ն։

Ղրիմի ֆուտբոլային ակումբների տեղափոխությունը Ռուսաստանի առաջնություններ այդ թիմերին կանգնեցրեց մեծ խնդրի առաջ։ ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ ռուսաստանյան առաջնություններում կամ գավաթի խաղարկություններում հաղթած ղրիմյան ակումբները որակավորման փուլ չեն անցնի և հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՈւԵՖԱ-ի մրցաշարերին։

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG