Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովն ընդունել է 2015 թվականի բյուջեի նախագիծը


Այսօր Հայաստանի խորհրդարանը 71 կողմ և 46 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը։

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ են քվեարկել Հանրապետական խմբակցության պատգամավորները, որոնց միացել են նաև անկախ պատգամավորները։

Դեմ են քվեարկել հինգ խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG