Մատչելիության հղումներ

logo-print

Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխվեց Գյուղատնտեսության նախարարության կազմ


Կառավարության այօրվա որոշմամբ, Ջրային տնտեսության պետական կոմիտեն Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմից տեղափոխվեց Գյուղատնտեսության նախարարության կազմ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Վահե Հակոբյանն ազատվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Հակոբյանը վերջերս էր նշանակվել կոմիտեի նախագահ՝ սեպտեմբերի 4-ին, երբ նույն օրը Կառավարության որոշմամբ ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG