Մատչելիության հղումներ

logo-print

Ժամկետային զինծառայող է վիրավորվել


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց ժամկետային զինծառայողի՝ ծնկից վիրավորման մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությունը։

Հովհաննիսյանը չմանրամասնեց դեպքի հանգամանքները. - «Իրավասու չեմ այս պահին որևէ բան ասել, միայն կարող եմ ասել, որ այո, դեպքը եղել է, իրավիճակն էլ նորմալ է։ Որևէ այլ մանրամասներ չկա հայտնելու»։

Ըստ մամուլի հրապարակումների, դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզում ոտքից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարեն Գագիկի Անանյանը: Նա ներկայումս գտնվում է Երևանում՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալում:


Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG