Մատչելիության հղումներ

logo-print

Մամեդյարովը ԵԱՀԿ-ում բողոքել է հայկական ԶՈւ զորավարժություններից


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շվեյցարական Բազել քաղաքում ԵԱՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե «Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում հիմնական գործոնն է, որ կարող է հանգեցնել իրավիճակի շիկացման»:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշելով, որ Սոչիի, Ուելսի և Փարիզի հանդիպումներում որոշակի առաջընթացի հույս էր հայտնվել և տեսանելի էին դարձել դրական պահեր, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շարունակել է․ - «Սակայն Հայաստանի Զինված ուժերի սադրիչ լայնածավալ զորավարժությունները Ադրբեջանի օկուպացված տարածքներում ի չիք դարձրին կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համանախագահների փորձերը»:

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ չի կարելի հենվել պատերազմի ժամանակ ձեռք բերված «ստատուս քվոյի» վրա: Մենք քանիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք անցնել խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը: Բայց և հակառակ կողմը պետք է պատրաստ լինի դրան», - հայտարարել է Մամեդյարովը:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ի նախարարականին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախօրեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել, մասնավորապես, Ադրբեջանի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի խոցման հետևանքով շփման գծում ստեղծված իրավիճակի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG