Մատչելիության հղումներ

Պուտին․ Պատժամիջոցները զարգացման խթան են


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով է հանդես գալիս Դաշնային ժողովում, 4-ը դեկտեմբերի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով է հանդես գալիս Դաշնային ժողովում, 4-ը դեկտեմբերի, 2014թ․

Պատժամիջոցները հսկայական խթան են զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա ուղերձով հանդես գալով Դաշնային ժողովում:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը նաև հայտարարել է, որ միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանը պետք է նվազեցնի ինֆլյացիան մինչև 4 տոկոս:

Ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է դժվարին կացությունում, մասնավորապես ռուսական արժույթը՝ ռուբլին աննախադեպ տեմպերով արժեզրկվում է դոլարի և եվրոյի նկատմամբ:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG