Մատչելիության հղումներ

logo-print

Գրոզնիում հատուկ գործողությունների ժամանակ 10 ոստիկան, 7 զինյալ է սպանվել


Ռուսաստան - Փոխհրաձգությունը Գրոզնիի փողոցներում, 3-ը դեկտեմբերի, 2014թ.

Ռուսաստան - Փոխհրաձգությունը Գրոզնիի փողոցներում, 3-ը դեկտեմբերի, 2014թ.

Գրոզնիում հատուկ գործողությունների ժամանակ 10 ոստիկան է սպանվել, ևս 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Խաղաղ բնակիչներ չեն տուժել։

Երեկ երեկոյան մի խումբ զինյալներ Չեչնիայի մայրաքաղաքի կենտրոնում հարձակվել են Մամուլի տան վրա։ Մինչ հարձակումը, բախումներ են տեղի ունեցել զինյալների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջև։ Փոխհրաձգության արդյունքում ոստիկաններ են սպանվել, ավելի ուշ հաղորդվել է նաև Մամուլի տունը գրաված 7 զինյալների սպանության մասին։

Հատուկ գործողությունը ղեկավարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Հատուկ գործողությունից հետո Կադիրովը նաև հայտնել է զինյաների մեկ այլ խմբի՝ կենտրոնի թիվ 20 դպրոցի շենքում շրջափակման մեջ լինելու մասին։

Իրավապաշտպան Սերգեյ Բաբինեցը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը փոխանցել է, որ այս պահին Գրոզնիում իրավիճակը լարված է՝ բնակիչներին հորդորում են դուրս չգալ տներից, դպրոցներն ու խանութները փակ են, հնարավոր է նաև դադարեցվի քաղաք ելումուտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG