Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատողները նախագահից իրենց աշխատավարձերն են պահանջում


«Նաիրիտ» գործարանի աշխատողները՝ նախագահականի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2014թ.

«Նաիրիտ» գործարանի աշխատողները՝ նախագահականի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2014թ.

«Նաիրիտ» գործարանի աշխատողներն այս պահին նախագահական նստավայրի մոտ են։ Նրանք երկրի ղեկավարից պահանջում են վճարել իրենց աշխատավարձերն ու դադարեցնել իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցագրեր ուղարկելու գործընթացը։

Արդեն 6 տարի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին ուղարկվում են ծանուցագրեր՝ փետրվարի 6-ից կրճատվելու վերաբերյալ։

Նախագահականից խոստացել են նախագահի աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ 7 հոգու ներս հրավիրել ու քննարկել հարցը։ Ցուցարարները դեռ սպասում են։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ տես այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG