Մատչելիության հղումներ

Սոթք - Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան - Արագած, Վանաձոր - Ալավերդի, Սիսիան - Ստեփանակերտ, Սարավան - Ջերմուկ և Կապան - Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG