Մատչելիության հղումներ

Քերրի․ ԻՊ-ի դեմ Իրանի ցանկացած գործողություն դրական կլինի


Բելգիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարությամբ է հանդես գալիս «Իսլամական պետության» դեմ պայքարին նվիրված հանդիպումից հետո, Բրյուսել, 3-ը դեկտեմբերի, 2014թ.
Բելգիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարությամբ է հանդես գալիս «Իսլամական պետության» դեմ պայքարին նվիրված հանդիպումից հետո, Բրյուսել, 3-ը դեկտեմբերի, 2014թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը միմյանց հետ չեն համաձայնեցնում ռազմական գործողությունները Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում, բայց այդ ահաբեկչական խմբավորման դեմ Իրանի ռազմական ցանկացած գործողություն դրական կլինի։

Քերրին այս մասին խոսել է երեկ Բրյուսելում, Պենտագոնի հայտարարությունից հետո, ըստ որի՝ նշաններ կան ենթադրելու, որ Իրանը Իրաքի տարածքում օդային գործողություններ է իրականացրել «Իսլամական պետության» դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG