Մատչելիության հղումներ

Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է. Օբամա


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը չի փոխի իր քաղաքական կուրսը այնքան ժամանակ, մինչև արևմտյան պատժամիջոցների հետևանքով վատթարացող ռուսաստանյան տնտեսական վիճակը չստիպի նրան անել դա։

Վաշինգտոնում ավելի քան 100 տարբեր բիզնեսների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Օբաման ասել է, որ Պուտինի գործողությունները վախեցնում են հարևաններին, և Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել։

Օբաման միաժամանակ նշել է, որ Պուտինի մի շարք վիճահարույց գործողությունները, օրինակ, Ղրիմի անեքսիան, ողջունվել են ռուսների կողմից։

ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ շատ լավ հարաբերություններ է ունեցել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ վերջինիս նախագահության շրջանում (2008-2012թ.թ.), չնայած այն հանգամանքին, որ Պուտինն էր «գահի ետևում կանգնած ուժը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG