Մատչելիության հղումներ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածում կանգառն արգելված է


Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն, առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:

Երթևեկությունը բաց է նաև երկու և ավելի տանող կամրջակներով շարժվող
տրանսպորտային միջոցների համար:

«Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով: Կցորդային և կիսակցորդային տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղերով ավտոբուսների երթևեկություննը իրականացվում է միակողմանի` թունելների միջով։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG