Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը սկանդալային հայտարարություններ է անում


Թուրքիայի նախագահ ընտրված վարչապետ Ռեջեփ Էրդողանը և ԱԳ նախարար, ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարում, 27-ը օգոստոսի, 2014թ․

Թուրքիայի նախագահ ընտրված վարչապետ Ռեջեփ Էրդողանը և ԱԳ նախարար, ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարում, 27-ը օգոստոսի, 2014թ․

«Իրականությունը չի փոխվում, երբ խորհրդական ես դառնում», - շեշտում է Մահչուփյանը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավագ խորհրդական, 2007-2010 թվականներին Ստամբուլի ամենահայտնի հայկական պարբերականի` «Ակոս»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրած Էթյեն Մահչուփյանը պնդում է, որ իշխող կուսակցության շարքերում կոռուպցիայի առկայության մասին շարքային թուրքերի պատկերացումները այնքան էլ անհիմն չեն: Այս մասին Մահչուփյանը հայտարարեց երեքշաբթի երեկոյան թուրքական NTV հեռուստաընկերության եթերում:

«Դեռ մինչև [վարչապետի] խորհրդական դառնալը ես ասել եմ, որ Թուրքիայի բնակիչների մեծամասնությունը վստահ է` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ անդամներ կոռումպացված են: Իրականությունը չի փոխվում, երբ խորհրդական ես դառնում: Եթե ոմանց թվում էր, որ ես ճշմարտությունը չեմ բարձրաձայնի միայն այն պատճաոով, որ վարչապետի խորհրդական եմ դարձել, ապա այդ մարդիկ սխալվում էին», - նշել է Մահչուփյանը:

Անցած շաբաթ Դավութօղլուի հայազգի խորհրդականի հայտարարություններն արդեն իսկ լուրջ ներկուսակցական սկանդալի պատճառ էին դարձել, երբ Մահչուփյանը, մեկնաբանելով այս տարի կայացած ընտրությունների արդյունքները և դրանցում իշխող կուսակցության հաղթանակը, ասել էր․ - «Թուրք քվեարկողը ռացիոնալ ընտրություն կատարեց: Հնարավոր հեղաշրջման և կոռուպցիայի միջև նա ընտրեց կոռուպցիան»: Մահչուփյանի այս հայտարարությանը հակադարձել էր «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանականներից մեկը՝ Մեհմեթ Մեթիները, ասելով բառացիորեն հետևյալը․ - «Վարչապետի խորհրդարականը պետք է կարծիքներ հայտնելիս իմանա իր տեղը»:

Չի բացառվում, որ առաջիկայում Մահչուփյանը կոշտ քննդատության թիրախ դառնա NTV-ին տված հարցազրույցի մեկ այլ` քրդական խնդրին վերաբերող հատվածի համար: Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը նշում էր, մասնավորաբար, թե դժվար է պատկերացնել քրդական խնդիրների լուծումն առանց բանտում գտնվող Աբդուլա Օջալանի ներգրավվածության:

«Աբդուլա Օջալանը այն եզակի մարդկանցից է, ում վարկն ու հանրային ընկալումը բավական կարճ ժամանակահատվածում փոխվել են: Պարզապես համեմատեք՝ ինչ էին խոսում Օջալանի մասին 10 տարի առաջ և ինչ են խոսում հիմա: Գաղափարական տեսանկյունից նա իրոք առաջնորդ է», - հայտարարում էր Մահչուփյանը:

XS
SM
MD
LG