Մատչելիության հղումներ

Ուրուգվայի գործող փոխնախագահը այս շաբաթ կայցելի Հայաստան


Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորիի և այն ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Մոնտեվիդեոյում, 21-ը նոյեմբերի, 2013թ.

Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորիի և այն ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Մոնտեվիդեոյում, 21-ը նոյեմբերի, 2013թ.

Ուրուգվայի գործող փոխնախագահ, Ընդհանուր ժողովի՝ օրենսդիր մարմնի նախագահ Դանիլո Աստորին առաջիկա ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանելու է Երևան՝ հայաստանցի իր գործընկերների հրավերով։

Սա լինելու է ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան։

Ծրագրված են հանդիպումներ և բանակցություններ Հայաստանի ղեկավարության հետ։

Աստորին նորընտիր նախագահ Տաբարե Վասկեսի կառավարությունում՝ եկող տարվա մարտի 1-ից հետո ստանձնելու է տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնը։

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG