Մատչելիության հղումներ

Բանկերը վարկեր են առաջարկում՝ Նոր տարին նշելու համար


Բանկերը վարկեր են առաջարկում՝ Նոր տարին նշելու համար
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Վարկը տրամադրվում է 50 հազարից մինչև 2 միլիոն դրամի սահմաններում, 5 տարի ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով:

«Ներկայացրեք բունուս քարտ և ստացեք վարկային քարտ՝ արտոնյալ պայմաններով: Ամանորյա ծախսերը այլևս խնդիր չեն»: Սա այն հաղորդագրությունն է, որը վերջին օրերին հեռախոսներով ստանում են քաղաքացիները:

33 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որտեղ միջին աշխատավարձը 150 հազար դրամ է, Ամանորի շեմին գրեթե թռիչքային գնաճ գրանցած հայաստանյան շուկայում, թվում է, թե սա լավագույն տարբերակն է: Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը համոզված է․ հայերը սիրում են ճոխ սեղանների առաջ դիմավորել Նոր տարին, բանկերն էլ հաշվի են առնում այդ փաստը:

«Առաջարկն էլ, իր հերթին, ծնվել է, որովհետև կա այդ պահանջարկը, որը ազգային մենթալիտետից է գալիս, որովհետև ամանորյա սեղանը մեզ մոտ որոշակի մրցակցային բնույթ է կրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պիպոյանը:

Ամանորյա գնումներն աստիճանաբար թեժանում են: Ֆինանսական խնդիրներ ունեցողները իրենց տոնական սեղանները գցելու համար կարող են օգտվել հենց այս վարկային քարտից: Այն տրամադրվում է 50 հազարից սկսած մինչև 2 միլիոն դրամի սահմաններում, 5 տարի ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նշում է, որ անկախ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ բանկերին կամ առևտրային օբյեկտներին մեղադրելը սխալ է, նրանք աշխատում են՝ կիրառելով իրենց գործիքները:

«Առևտուր անողը սոցիալական նպատակ չունի, նրա նպատակը արդյունավետ բիզնեսը վարելն է, արդյունավետությունը նշանակում է հնարավորինս շատ եկամուտ ստանալ, ինչքան շատ եկամուտ ստացավ էս տարի «Սիթին» [հեղ․«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց], բանկը, որ էդ ծրագիրն անում է, էդքան մեր քաղաքացիների վիճակը լավ կլինի: Եկեք չխառնենք», - ասաց Ասատրյանը:

Սպառողների իրավունքների պաշտպանն էլ զգուշացնում է՝ լավ կշռադատել ու նոր գնալ այդ քայլին․ - «Եթե գնում ենք, ուղղակի որպեսզի կարողանան Նոր տարի անենք, այո, կարելի է գնալ այդ քայլին, եթե սոցիալ-տնտեսական այդպիսի վիճակում ենք, իսկ եթե սպառողը շատ ճոխացնելու համար է գնում այդ քայլին, խորհուրդ եմ տալիս պարզապես բավարարվել հայկական ավանդական․․․ »:

Հաղորդագրություններ ստացած քաղաքացիներից շատերն էլ սպառողական վարկերի լուրը պարզապես համարում են «Նոր տարվա աչքալուսանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG