Մատչելիության հղումներ

logo-print

Լուկաշենկո․ Ռուսաստանն իրեն անպարկեշտ պահեց


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի նկատմամբ իրեն անպարկեշտ է պահել՝ արգելելով բելառուսական մթերքների ներմուծումը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ "Россельхознадзор"-ը՝ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը, նոյեմբերի 24-ից սահմանափակել է միս, երշիկ, կաթ և կաթնամթերք արտադրող11 բելառուսական ձեռնարկությունների արտադրանքի մուտքը Ռուսաստան՝ դրանցում վտանգավոր միկրոօրգանիզմներ հայտնաբերելու պատճառով: Նույն հիմնավորմամբ կիրակի օրը սահմանափակվել է ևս 8 ձեռնարկությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:

«Ռուսաստանն իրեն անպարկեշտ պահեց՝ բելառուսական ձեռնարկություններին արգելելով մթերքների մատակարարումը» , - Մինսկում հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները «խախտել են բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG