Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Բազելում կհանդիպի միջնորդներին, կմասնակցի ԵԱՀԿ նախարարականին


Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ Նյու Յորքում, 23-ը սեպտեմբերի, 2014թ.
Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ Նյու Յորքում, 23-ը սեպտեմբերի, 2014թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ-ի երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG