Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շիրակի մարզի Լանջիկ, Ջաջուռ գյուղերի հատվածներում, Աշոցք - Ամասիա, Արագածոտնի մարզի Ապարան - Արագած, Կոտայքի մարզի Չարենցավան - Հրազդան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Կոտայքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռու (բացի Ալավերդի քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, Աշտարակ, Թալին, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դժվարանցանելի է, բաց է միայն մինչև 15 նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG