Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն ընդունել է 15 քաղաքացիների


Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների:

Հանդիպմանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամները, ազատամարտիկները, նրանց հարազատները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին բազմաբնույթ դիմումներ ու խնդրանքներ ուղղեցին, որոնք վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG