Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ ԳՇ վարչության պետը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում


ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ․

ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ․

Դեկտեմբերի 2-3-ը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների օպերատիվ խմբերի հետ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվելիք ռազմագործնական խաղին և «Զորքերի (ուժերի) խմբավորումների կիրառման և օպերատիվ բացազատման ընթացքում խաղաղ ժամանակ ՀԱՊԿ-ի զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարում» թեմայով գիտագործնական համաժողովին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառումներն անցկացվում են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ստորաբաժանումների ուժերի և միջոցների համատեղ մարտական պատրաստության և օպերատիվ միջոցառումների 2014 թվականի պլանի համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG