Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Չիկաիձեն ընդգծել է, որ Հայաստանի ոստիկանության հետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սերտ գործընկերային հարաբերություններ ունի, և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այդ հարաբերությունները, քննարկել գործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու հարևան և դարավոր բարեկամական կապեր ունեցող երկրները ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և տարածաշրջանում ընդհանուր մտահոգության խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու գործում պետք է շարունակաբար զարգացնեն համագործակցությունը, ինչին նպաստում են հայ - վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելություններն ու կառուցողական և ջերմ հարաբերությունները, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG