Մատչելիության հղումներ

Հուշագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Այ Բի Էմ»-ի միջև


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Այսօր Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը կուսումնասիրեն սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և կմշակեն պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները:

Այսօր ընդունելով Կիրիլ Կորնիլևին՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարևորել է «Այ Բի Էմ»-ի հետ երկարատև բիզնես համագործակցության հաստատման փաստը, քանի որ ընկերությունն առաջադրում է սոցիալական ծառայությունների ավտոմատացման համապարփակ լուծումներ, որոնք սոցիալական ոլորտում էական առաջընթաց կապահովեն՝ պարզեցնելով տեղեկատվության տարբեր աղբյուրների և վերլուծությունների հասանելիությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG