Մատչելիության հղումներ

Արևմուտքը չի բացառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը


Բարաք Օբամա և Դոնալդ Տուսկ, արխիվ

Բարաք Օբամա և Դոնալդ Տուսկ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չեն բացառել, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կխստացվեն։

Ինչպես ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, կողմերը կարծում են, որ Ղրիմում և Ուկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականության պատասխանը պետք է լինեն լրացուցիչ գործողությունները։

Օբաման և Տուսկը համաձայնել են, որ մինչև Մինսկի համաձայնագրից բխող պարտավորությունների կատարումը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չպետք է թուլացվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG