Մատչելիության հղումներ

Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում, մարդիկ հավաքվել ու պահանջում են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրաժարականը: Հրաժարականի պահանջի պատճառը Զեմանի ռուսամետ հայտարարություններն են:

Զեմանը, փաստորեն հակադրվելով Եվրամիության դիրքորոշմանը, փորձում է ամեն գնով կասեցնել Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի կիրառած սահմանափակումները:

Չնայած իր քաղաքացիների դժգոհություններին, Զեմանը շարունակում է ռուսամետ հայտարարություններ անել։ Նոյեմբերի 25-ին Չեխիայի նախագահը Ղազախստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, թե Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ: Այսինքն, ըստ էության, հայտնեց այն դիրքորոշումը, որը ռուսական կողմինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG