Մատչելիության հղումներ

Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ թանկացել են մոտ 10 տոկոսով


Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ թանկացել են մոտ 10 տոկոսով
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ թանկացել են մոտ 10 տոկոսով

Թանկացել է կաթնամթերքը, մսամթերքը, հացը: Եվ սա դեռ վերջը չէ․ ինչպես փաստում են տարբեր խանութների սեփականատերեր իրենք արդեն իսկ տեղեկացվել են, որ շուտով կթնանկական նաև այլ ապրանքատեսակներ:

Երևանի կենտրոնական խանութներից մեկի սեփականատեր Հրաչ Իսահակյանը, չցանկանալով ձայնագրվել ասաց, որ հենց այսօր երշիկեղենի 1 կգ-ը թանկացել է 100 դրամով, «Աշտարակ կաթ»-ի ապրանքները թանկացել են 20-30 դրամով: Ըստ սեփականատիրոջ, մատակարարները գնաճը պայմանավորում են դոլարի թանկացմամբ: Նա, սակայն, նշում է, որ կաթնամթերքի արտադրությունը ներմուծման հետ կապված չէ, և հարց է առաջանում, թե ինչու է թանկացել:

Մեկ այլ խանութի մենեջեր առանց ներկայանալու փաստեց, որ թանկացել են ներկրվող գրեթե բոլոր ապրանքատեսակները: Ըստ նրա՝ «Աշտարակ կաթ»-ի 450 դրամանոց մեծ տուփով թթվասերը դարձել է 495 դրամ, ինչը հիմք է տալիս մտածելու, որ կաթնամթերքը տեղական հումքով չի արտադրվում, ներմուծում են կաթի փոշի կամ այլ հավելումներ:

«Աշտարակ կաթ»-ից «Ազատության»-ը տեղեկացնում են, որ թանկացումը պարտադրված քայլ էր, քանի որ դեռ մեկ տարի առաջ թանկացել են մթերվող կաթը, կարագը, փաթեթավորող նյութերը, էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը: Ընկերությունը պնդում է, որ այսքան ժամանակ վնասով է աշխատել, և գների բարձրացումը ուղղակիորեն կապված չէ վերջին օրերին արտարժույթի փոխարժեքի բարձրացման հետ:

Առաջին անհրաժեշտությանն որոշ ապրանքների մոտ տասը տոկոս թանկացումը այսօր շատերին էր ստիպում խանութներում մի քանի անգամ ստուգել գնապիտակը: Ամանորյա թանկացումներին սպասում էին, բայց ոչ այսքան վաղ:

Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի համար այս թանկացումը անակնկալ չէր: Տնտեսագետը պնդում է՝ եթե կառավարությունը ժամանակին քայլեր ձեռնարկեր, թանկացման ծավալներն այսպիսի չէին լինի․ - «Անխտիր, բոլորը գիտեին, որ այս վիճակը լինելու է: Էստեղ հարցը հետևյալն է․ իշխանությունները որևէ բան ձեռնարկե՞լ են, թե՞ ոչ: Հերթական անգամ մենք մեր բախտին ենք, մենք պետք է մեր խնդիրները լուծենք, իշխանությունը իր գործիքները պետք է կիրառեր»:

Ասատրյանը կարծում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է քայլեր ձեռնարկել: Օրինակ է բերում․ համաշխարհային շուկայում նավթի գինը օր-օրի նվազում է, այդ միտումը, սակայն, այդպես էլ Հայաստան չի հասնում․ - «Գների իջեցումը հայաստանյան տնտեսության վրա որևէ ազդեցություն չի ունենում, կարծես բոլորը խոսում են, խնդրեմ մեր գործիչները ինչ են անում, ընդամենը լրացուցիչ եկամուտ են ուզում հավաքագրեն, վաղը մյուս օր ընտրություն պետք է լինի, ընտրակաշառք պետք է բաժանեն, էս ա համակարգը, ցավալի է, ողբերգական է»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ուրբաթ օրվա տվյալներով գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել կաթնամթերքի շուկայում, եթե կլինեն գնային փոփոխություններ, ապա այդ առումով ուսումնասիրություններ կիրակացնեն:

XS
SM
MD
LG