Մատչելիության հղումներ

Գիտնականներն ու ուսուցիչները մնացին «կոտրված տաշտակի հետ»


Գիտնականերն ու ուսուցիչները մնացին «կոտրված տաշտակի հետ»
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Գիտնականերն ու ուսուցիչները մնացին «կոտրված տաշտակի հետ»

«Դ!եմ եմ» շարժման անդամի համոզմամբ՝ Կառավարությունը իրականում ոչ թե անհանգստացած է որակյալ ու երիտասարդ գիտնականների արտահոսքով, այլ զուտ բավարարում է հատուկենտ մարդկանց շահերը:

«Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Կառավարության վերջին որոշումը, որով 16 բուհերից մի քանիսը պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերածվեցին հիմնադրամների՝ հնարավորություն տալով համատեղությամբ աշխատող դասախոսներին հրաժարվել սոցիալական վճարներից՝ «Դ!եմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանն ասաց․ - «Սրանով ընդամենը ոչ թե ցույց տվեցիք, որ ինչ-որ չափով մտահոգված եք կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների խնդիրներով, այլ ոչ՝ ուղղակի գործում է կոնկրետ իմ հարցը լուծել ծանոթի, թիկունքի, Կառավարության կազմում ինչքանով իմ ձայնը լսելի է, իմ բուհի հարցը կլուծվի կամ իմ բուհի հարցը չի լուծվի․․․ Նույն ֆեոդալական մոտեցումն է, յուրաքանչյուր բուհի տեր այդ բուհը իրենն էհամարում և ինքն իր բուհի հարցը լուծում է իր ձևով, իր դրվածքով, իր կանոններով»:

Եթե նշված որոշմամբ ինչ-որ կերպ լուծվեց դասախոների մի մասի հարցը, ապա գիտնականներն և ուսուցիչներն ընդհանրապես անտեսվեցին: Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրեքնի ընդունումից հետո տասը գիտնականներ դուրս եկան Գիտությունների ազգային ակադեմիայից: Նրանցից Գրիգոր Պետորսյանի խոսքով՝ Կառավարության որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետական այրերը միայն բառեռով են կարևորում գիտության զարգացումը․ - «Մենք պետք է պայքարենք ակադեմիայի գիտաշխատողների համար: Մի տեսակ բազարի է վերածվել ամեն ինչը․․․ Ինչ-որ մի բան փորձում են անել, բայց մինչև վերջ չեն կարողանում անել: Չգիտեմ դա ցանկության բացակայությո՞նն է, թե՞ ուրիշ բաներ են փորձում գտնեն»:

Նրա կարծիքով, Կառավարությունն առաջնորդվում է «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ նախ բաժանեց հասարակությունը պետականի և մասնավորի, հիմա էլ կրթության և գիտության ոլորտի աշխատողներին է տարանջատում․ - «Արդյունքոմ մնացին գիտնականները՝ կոտրած տաշտակի հետ»:

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժ, հոգեբան Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ խնդիրը սկսվեց այն պահից, երբ դասախոսները պարզապես առանձնացան կրթության ոլորտի մյուս գործընկերներից՝ Կառավարությանն այլընտրանքային տարբերակ հուշելով․ - «Այսօր կրթության ոլորտի ամենախոցելի խումբը՝ ուսուցիչները և գիտնականները նորից մնացել են այն անմխիթար վիճակում, որում կային»:

«Դպրոցները այսօր համարվում են կառավարության լավագույն խաղալիքը և խաղում են այնպես, ինչպես կառավարությունը թելադրում է: Այսինքն, եթե կառավարությանը պետք է, որ դպրոցը պետք է հավաքի այսքան թվով ընտորղներ, հավաքում է, եթե պետք է, որ պետք է կանգնի ինչ-որ տեղ ծափ տալու համար, դպրոցը կանգնում է: Իսկ որոշ բուհեր և՛ ֆինանսապես, և՛ թիկունքով այնքան կան, որ կարող են ծափ տան այն ժամանակ, երբ որ իրենց հարմար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

XS
SM
MD
LG