Մատչելիության հղումներ

Ձմեռային դադար Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում


«Միկա»-«Շիրակ» ֆուտբոլային հանդիպում, արխիվ
«Միկա»-«Շիրակ» ֆուտբոլային հանդիպում, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 15-րդ տուրից հետո ակումբները գնացին ձմեռային հանգստի։ Մինչև մրցաշրջանի վերսկսումը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում Երևանի «Ուլիսն» է՝ 34 միավորով, որը վերջին տուրում պարտություն կրեց երևանյան «Փյունիկից»՝ 3։0 հաշվով։ Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարած ակումբն այժմ առաջատարին զիջում է միայն մեկ միավորով։

Երրորդ հորիզոնականում գտնվող Գյումրիի «Շիրակը» վերջին տուրում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց Երևանի «Բանանցի» հետ, որը 14 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 7-րդ տեղում։ Կապանի «Գանձասարը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Երևանի «Միկայի» հետ՝ արդյունքում զբաղեցնելով 4-րդ տեղը, իսկ «Միկան» 17 միավորով հայտնվեց 6-րդ հորիզոնականում։ Հինգերորդ տեղում գտնվող «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին», որտեղ թիմերը միմյանց դարպասը մեկական գնդակ ուղարկեցին։ Արդյունքում «Արարատը» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մարտին։

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG