Մատչելիության հղումներ

Ռուբլին մեկ օրվա մեջ արժեզրկման ռեկորդ է գրանցել


Ռուսաստանում ռուբլին 1998 թվականից ի վեր մեկ օրում ամենամեծ արժեզրկումն է գրանցել՝ այսօր դոլարի նկատմամբ էժանանալով ևս 4 տոկոսով:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` հինգ օրվա անդադար աճից հետո այսօր դոլարի փոխարժեքը մոսկովյան բորսայում մոտեցել է 54 ռուբլուն, իսկ եվրոյինը գերազանցել է 67 ռուբլին, այդուհանդերձ, րոպեներ անց դոլարը էժանացել է ավելի քան 1․5, եվրոն՝ 2 ռուբլով:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ ռուբլու փոխարժեքի անկումը տեղի է ունենում միջազգային շուկայում նավթի գների անկմանը զուգընթաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG