Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ է ընդունվել Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին մասով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Արտգործնախարարության գրությամբ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ուղարկվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն դիմած Ալբերտ Ս.-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի իսկությունը ստուգելու վերաբերյալ հարցումը: Ստուգումների արդյունքում Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր և հարուցվել է քրեական գործ:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Ս.-ի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրի դիմում «Անձնագրային գործողությունների վերաբերյալ» քարտի վրա եղած կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմները չեն համապատասխանում պետական մարմնի կողմից օգտագործվող կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմների նմուշներին: Բացի դրանից, պարզվել է նաև, որ Ալբերտ Ս.-ն, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքից անձնագիր է ստացել», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG