Մատչելիության հղումներ

Մոլդովայի ընտրություններում առջևում են եվրոպամետները


Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների քարոզչական վահանակ, նոյեմբեր, 2014թ․
Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների քարոզչական վահանակ, նոյեմբեր, 2014թ․

Մոլդովայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ եվրոպամետ կուսակցությունները ոչ մեծ առավելություն ունեն Ռուսաստանի հետ կապերի սերտացման կողմնակիցների նկատմամբ:

Քվեների 80 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ արևմտամետ կուսակցությունները ստացել են ձայների շուրջ 44, ընդդիմադիրները՝ 40 տոկոսը, փոխանցում է BBC-ն:

Խորհրդարան անցած կուսակցություններից որևէ մեկը ի վիճակի չի լինի միայնակ կառավարություն կազմել, և կանխատեսվում են հետընտրական լարված բանակցություններ:

Քվեարկության նախաշեմին արգելվեց ռուսամետ կուսակցություններից մեկի մասնակցությունը ընտրություններին, ինչը արժանացավ Ռուսաստանի քննադատությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG