Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետին


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Սենեգալի մայրաքաղաք Դակարում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել ակտիվացման, բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, գիտակրթական և մշակութային շփումների խրախուսման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Արտգործնախարարության մամլո ծառայությունը փոխանցում է, որ Մահլաբին Նալբանդյանին տեղեկացրել է, որ Կահիրեի համալսարանում կվերաբացվի հայագիտության ամբիոնը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG