Մատչելիության հղումներ

Նիգերիայում պայթյուննների հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի


Ուրբաթ Նիգերիայի Կանո քաղաքի մզկիթներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը հասել է 120-ի: APA գործակալության փոխանցմամբ՝ ևս 270-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ հաղորդվում էր 92 զոհերի մասին:

Հիշեցնենք, որ Նիգերիայի հյուսիսում երեկ իրար հաջորդող երեք պայթյունները տեղի են ունեցել հենց այն ժամանակ, երբ հավատացյալները պատրաստվում էին մասնակցել ուրբաթօրյա աղոթքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG