Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում փորձել են «Բենտլի» հրկիզել


Քննչական կոմիտեի YouTube կայքում տեսանյութ է տեղադրվել, որտեղ մի քաղաքացի փորձում է հրկիզել սպիտակ «Բենտլի» ավտոմեքենա:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ մեքենան կայանված է եղել Պարոնյան 7 հասցեում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում, - «Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին և 27-ին Երևանում հրկիզվել էին ընդդիմադիր ակտիվիստների պատկանող 6 ավտոմեքենաներ, 7-րդի հրկիզման փորձը չէր հաջողվել: Դրանցից 6-ի վրա փակցված էր եղել «Նախախորհրդարանի» տարբերանշանն ու «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Այրված յոթերորդ ավտոմեքենան քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանինն է: Այդ 7 դեպքերի առնչությամբ ՀՔԾ-ն առայժմ որևէ տեսանյութ չի հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG