Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ-ի միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի գործունեության բյուջեին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ: