Մատչելիության հղումներ

«Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակիցը՝ ոստիկանությունում


«Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակից Թուխան Քարիմով, արխիվ

«Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակից Թուխան Քարիմով, արխիվ

Այսօր վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով երկու անհայտ անձինք «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Թուխան Քարիմովին նստեցրել են մեքենա ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին հեռախոսով հայտնել է նրա եղբայրը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը։

Մի քանի ժամ անց Քարիմովը հեռախոսով փոխանցել է, որ իրեն տարել են ոստիկանություն՝ հարցաքննության։

Ոստիկանները հարցրել են նրա աշխատավայրից, հետաքրքրություններից, զբաղմունքից և սոցիալական ցանցերում դրսևորած ակտիվությունից։

Թուրխանի հարցը, թե ինչո՞ւ իրեն ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չեն ուղարկել, մնացել է անպատասխան։

Քարիմովը «Ազատության» ադրբեջանական ծառայությունում աշխատում է որպես ֆոտո և վիդեո թղթակից, ինչպես նաև կայքի վեբ-մաստերն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG