Մատչելիության հղումներ

Պարզվել է «Զվարթնոց» օդանավակայան կեղծ զանգ կատարած անձի ինքնությունը


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը

Ոստիկանությունը պարզել է երեկ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման մասին կեղծ ահազանգ կատարած անձի ինքնությունը։

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ահազանգողը նախկինում դատված 21-ամյա Նարեկ Հ.-ն է, ով երեկ ժամը 21:20 Աշտարակի խճուղուց բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին, այնուհետև տեղափոխվել«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Հիշեցնենք՝ երեկ ժամը 20:09-ին ահազանգ էր ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG