Մատչելիության հղումներ

Օհանյան․ «Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելք է»


«Լիբանան առաջին հերթին գնում եք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը ձեր նպաստը բերելու համար, և դա անելու եք անկայունության կողմից կես դարից ավել ծվատվող մի երկրում, որտեղ ժամանակին խաղաղ համակեցությամբ արարում էին տարբեր կրոնական պատկանելություն ունեցող մի շարք ժողովուրդներ: Այսօր էլ, Միջերկրական ծովի ափին սփռված այդ երկրում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները` ցեղասպանությունից փրկված հայերի սերունդները», - երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 32 հոգանոց հայկական զորախումբը ճանապարհելով խաղաղապահ առաքելության:

«Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելք է: Ուստի իմացեք, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ձեր ծառայությամբ նպաստում եք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը», - նաև ասել է Օհանյանը:

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈւՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG