Մատչելիության հղումներ

Մինսկում խորհրդատվություններ են կայացել Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ-ների միջև


Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Երեկ Մինսկում կայացել են հայ - բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչի մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են հայ - բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները:

Պատշաճ ուշադրություն է դարձվել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ:

Կողմերն ընդգծել են հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը:

Քննարկվել է երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG