Մատչելիության հղումներ

Կզորակոչվեն ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` 2014 թվականի դեկտեմբերին կանցկացվի Հայաստանի զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Հրամանագրի համաձայն, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, դեկտեմբերին նաև կզորացրվեն սահմանված ժամկետում Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:

Կառավարությանը հանձնարարվել է հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել դրա կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG