Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ կոլեգիայի նիստ շփման գծում


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում, 25-ը նոյեմբերի, 2014թ․
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում, 25-ը նոյեմբերի, 2014թ․

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ նախարարության կոլեգիայի արտագնա նիստ է կայացել «ռազմաճակատի գծում տեղակայված զորամասերից մեկում», փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նիստին մասնակցել են փոխնախարարները, տարբեր զորատեսակների հրամանատարները, վարչությունների և գլխավոր վարչությունների, ծառայությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և շտաբների պետեր:

Ըստ նույն աղբյուրի՝ կոլեգիայի նիստի ժամանակ ամփոփվել են 2014 թվականի արդյունքները, այդ թվում՝ քննարկվել են զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, բանակի մարտական պատրաստականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG