Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը Լեռնային Ղարաբաղի հատվածում, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Դիլիջան - Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սյունիքի մարզի Կապան - Գորիս ավտոճանապարհին նկատվում է մառախուղ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG